https://arm.sputniknews.ru/20260204/arajika-kisamjakum-nvor-sahmanadrutjan-teqsty-patrast-klini-galjan-98378111.html
Առաջիկա կիսամյակում նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի․ Գալյան
Առաջիկա կիսամյակում նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի․ Գալյան
Sputnik Արմենիա
ՀՀ արդարադատության նախարարը նշում է, որ նոր Սահմանադրության տեքստի վերջնականացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։ 04.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-04T11:54+0400
2026-02-04T11:54+0400
2026-02-04T11:56+0400
սրբուհի գալյան
սահմանադրություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/04/98375679_0:35:1689:985_1920x0_80_0_0_1bf2c86212a46a9b0566139e844de956.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ նոր սահմանադրության տեքստը պատրաստ կլինի առաջիկա կիսամյակում։ Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։Հիշեցնենք, որ 2025-ի մարտի վերջին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները նախատեսում են 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Միաժամանակ վարչապետը հավելել է, որ իր թիմում կարծիք է հնչում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ հանրաքվե անցկացնելու նպատակահարմարության մասին։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ «տարածաշրջանային և միջազգային ազդեցություն»։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասել էր, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի հռչակագրին։Իր հերթին Ադրբեջանը համառորեն պնդում է Հայաստանի կողմից Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին՝ պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղղակի կոչեր կան:ՀՀ-ում հարցվածների միայն 12%-ն է պատրաստ կողմ քվեարկել Սահմանադրության փոփոխությանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/04/98375679_165:0:1524:1019_1920x0_80_0_0_fcb0af0aa9453397adb8ac73580c8ffb.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սրբուհի գալյան, սահմանադրություն, հայաստան
սրբուհի գալյան, սահմանադրություն, հայաստան
11:54 04.02.2026 (Թարմացված է: 11:56 04.02.2026)
Բաժանորդագրվել
ՀՀ արդարադատության նախարարը նշում է, որ նոր Սահմանադրության տեքստի վերջնականացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ նոր սահմանադրության տեքստը պատրաստ կլինի առաջիկա կիսամյակում։ Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Մեր առաջիկա առաջնահերթություններից է նոր սահմանադրության տեքստի վերջնականացումը։ Դա ակնկալվում է իրականացնել առաջիկա կիսամյակի ընթացքում։ Մեր աշխատանքների ամփոփման ամիսը շարունակում է մնալ մարտը, մենք չենք շեղվելու իմ նշած ժամկետներից։ Այդ ժամանակ կունենանք տեքստ, որը հրապարակման ենթակա կլինի»,- նշեց Գալյանը։
Հիշեցնենք, որ 2025-ի մարտի վերջին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները նախատեսում են 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Միաժամանակ վարչապետը հավելել է, որ իր թիմում կարծիք է հնչում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ հանրաքվե անցկացնելու նպատակահարմարության մասին։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ «տարածաշրջանային և միջազգային ազդեցություն»։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասել էր, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի հռչակագրին։
Իր հերթին Ադրբեջանը համառորեն պնդում է Հայաստանի կողմից Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին՝ պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղղակի կոչեր կան: