4 փետրվարի 2026 – 11:26 AMT
PanARMENIAN.Net – Փետրվարի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության ուժերի շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում անվտանգության և կայունության հարցերի շուրջ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության օրակարգում ընդգրկված տարբեր հարցեր՝ ընդգծելով Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների դինամիկ և կայուն զարգացումը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչպես նաև կառավարության ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում անվտանգության ամրապնդմանը և խաղաղության ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորմանը։
Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանն այսօր այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: