Իսպանիան որոշել է արգելել սոցիալական ցանցերը 16 տարին չլրացած երեխաների համար՝ դառնալով Եվրոպայում առաջին երկիրը, որ նման քայլ է անում։ Վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ երեխաները ենթարկվում են կախվածության, բռնության, պոռնոգրաֆիայի և մանիպուլյացիաների։
Սանչեսը ասել էր, որ սոցիալական ցանցերը դարձել են «ձախողված պետություն», որտեղ անտեսվում են օրենքները, տարածվում են ատելության խոսքը և կեղծ տեղեկություններ։
Այս հայտարարությանը կտրուկ է արձագանքել «X» սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկը։ Մասկը Սանչեսին անվանել է «բռնապետ», «տոտալիտար» գործիչ, իսկ հետո այլ գրառումներում օգտագործել վիրավորական արտահայտություններ՝ կոչելով նրան «ֆաշիստ» և «Իսպանիայի ժողովրդի դավաճան»։
Նշենք, որ Իսպանիան հետևում է Ավստրալիայի օրինակին, որը դեկտեմբերին դարձել էր աշխարհում առաջին երկիրը, որ արգելել է սոցցանցերը 16 տարին չլրացածների համար։
