Տիգրան Աբրահամյանը գրում է. «Սերժ Սարգսյանի գործով դատավարության ընթացքում դրսևորվում են խայտառակության այնպիսի դրվագներ, որոնք խնդիր ունեն ոչ միայն օրենքի, այլև բարոյականության հետ։
Ակնհայտ կեղծիքներ, իրավիճակը բացահայտորեն խեղաթյուրելու փորձեր և անպարկեշտ վարքով «գործ կարողների» մի ամբողջ խմբավորում։
Բնականաբար, այս գործը ապագա չի կարող ունենալ, սակայն նպատակը մեկն է՝ թեման շահարկելով դաշտը լցնել զրպարտությամբ, արհեստական օրակարգ պահել և մարդկանց մշտապես թիրախավորման տիրույթում պահել։
Սա զարմանքի արձանագրում չէ, այլ փաստերի ֆիքսում, որոնք ժամանակի ընթացքում կոնկրետ անձանց իրավական պատասխանատվության դաշտ են տեղափոխվելու։»։