Աբու-Դաբիում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը – CIVILNET

Աբու Դաբիում ընթանում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Հայաստանի վարչապետի պատվիրակության կազմում են՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Ադրբեջանի նախագահի պատվիրակության կազմում են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսաֆաևը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբայովը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ փետրվարի 4-ին, Աբու-Դաբիում կմասնակցեն Շեյխ Զայեդ հիմնադրամի «Մարդկային եղբայրության համար» 2026-ի մրցանակաբաշխությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչվել […]

Leave a Comment