Գերմանիան նախատեսում է ստեղծել ավելի քան 100 արբանյակներից բաղկացած ռազմական արբանյակային ցանց՝ Satcom Stufe 4 նախաձեռնության շրջանակում։ Ծրագիրը մաս է կազմում 35 միլիարդ եվրո արժողությամբ վերազինման ծրագրի, Reuters-ին հայտնել է Բունդեսվերի տիեզերական հրամանատարության ղեկավար գեներալ-մայոր Միխայել Տրաուտը։ 
Նրա խոսքով՝ նախագիծը նպատակ ունի ամրապնդել Գերմանիայի պաշտպանությունը տիեզերքում՝ Ռուսաստանի և Չինաստանի կողմից աճող սպառնալիքների պայմաններում։ Ծրագիրը ներառում է նաև հետախուզական արբանյակներ, տիեզերական սարքեր և լազերային համակարգեր։ Տրաուտը նշել է, որ Գերմանիան չի տեղակայի տիեզերական աղբ ստեղծող կործանարար զենք։