«Զարմանալի կլինի, եթե Վենսը չհանդիպի Ամենայն հայոց կաթողիկոսի հետ». Աղվան Վարդանյան

«Զարմանալի կլինի, եթե Վենսը չհանդիպի Ամենայն հայոց կաթողիկոսի հետ». Աղվան Վարդանյան

«Զարմանալի կլինի, եթե Հայաստան այցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Վենսը չհանդիպի Ամենայն հայոց կաթողիկոսի հետ»,- «Նյուզ»-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ «Ամերիկայի փոխնախագահը հատնի է իր և՛ քրիստոնեական արժեքների դավանմամբ, և՛ կեղծ ժողովրդավարությունների դեմ իր խոսքով։ Օրինակ ես ակնկալում եմ, կարծում եմ շատ բնական կլինի և շատ զարմանալի կլինի, եթե այս բնութագիրը, սկզբունքներն ունեցող ԱՄՆ փոխնախագահը չհանդիպի կաթողիկոսի հետ»,- նշել է ԱԺ պատգամավորը՝ հավելելով․ «Սովորաբար իրենք են հորդորում, բայց հորդորում եմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանն այդ ուղղությամբ մտածել և բանական կլինի, որ մենք նաև կարողանանք աշխարհին ցույց տալ ժողովրդավարության և ավտորիտարիզմի, տոտոլիզմի տարբերությունը։ Դրա համար պետք է աշխատել մարդկանց հետ՝ և՛ եվրոպացիների, և՛ ամերիկացիների»։

Աղվան Վարդանյանի հարցազրույցը

Leave a Comment