Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Աբու Դաբիում․ նրանք այսօր «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակ կստանան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Այսօր՝ փետրվարի 4-ին, վարչապետն Աբու Դաբիում կմասնակցի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը։

Աբու Դաբիում Փաշինյանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչի մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչվել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակակիր՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման։ Նույն մրցանակին արժանացել է նաև Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment