ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահել է իր խոսքը, և մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանը հարվածներ չի հասցրել Ուկրաինայի քաղաքներին: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
«Նա համաձայնել է, նա պահել է իր խոսքը», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ նույնիսկ մեկ շաբաթն առանց նման հարվածների ձեռքբերում է, քանի որ «հիմա այնտեղ շատ-շատ ցուրտ է»:
Թրամփը նշել է, որ Ուկրաինայում որոշ օբյեկտների վրա հարվածների դադարն ավարտվել է փետրվարի 1-ին։
Թրամփը հունվարի 30-ին հայտարարել էր, որ Պուտինը համաձայնել է իր խնդրանքին՝ մեկ շաբաթով չհարվածել Կիևին։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ շատերն իրեն խորհուրդ չեն տվել նման խնդրանքով դիմել՝ չհավատալով դրա իրագործելիությանը, սակայն համաձայնության հաջողվել է հասնել:
