4 փետրվարի 2026 – 10:16 AMT
PanARMENIAN.Net – Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրով հաստատվել է հետագա աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին: ՀՀ ԱԳՆ-ն մամուլի խոսնակ Անի Բադալյանը X սոցիալական հարթակում ողջունել է այդ որոշումը:
Նա նշել է, որ դա արտացոլում է նվիրվածությունը հիմնական արժեքներին:
«Ողջունում ենք մեր ռազմավարական գործընկերոջ կողմից Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրի հաստատումը՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին հետագա աջակցության վերաբերյալ։ Սա արտացոլում է մեր ընդհանուր նվիրվածությունը հիմնական արժեքներին, ինչը կարևոր հիմք է Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման համար»,- ասվում է գրառման մեջ:
2025-ին Հայաստանն ու Նիդերլանդներն այսօր ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել։