Սպանվել է Լիբիայի նախկին առաջնորդ, գնդապետ Մուամար Քադաֆիի որդին՝ Սաիֆ ալ-Իսլամ Քադաֆին, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով լիբիական լրատվական գործակալությանը:
Նշվում է, որ նրա քաղաքական թիմի ղեկավարը հաստատել Քադաֆիի մահը:
Նրա փաստաբանը AFP լրատվական գործակալությանը հայտնել է, որ չորս հոգանոց ստորաբաժանումը սպանություն է կատարել Զինտան քաղաքում գտնվող իր տանը, և պարզ չէ, թե ով կարող է կանգնած լինել այդ հարձակման հետևում:
Իրադարձությունների մեկ այլ վարկածի համաձայն՝ նրա քույրը լիբիական հեռուստատեսությանը հայտնել է, որ նա զոհվել է Ալժիրի հետ երկրի սահմանից ոչ հեռու:
Քադաֆին երկար ժամանակ համարվում էր երկրի ամենաազդեցիկ դեմքը հորից հետո, որը ղեկավարում էր Լիբիան 1969 թվականից, մինչև տապալվեց և սպանվեց 2011-ի ապստամբության ժամանակ:
Նա ծնվել է 1972 թվականին, առանցքային դեր է խաղացել Լիբիայի՝ Արևմուտքի հետ մերձեցման գործում 2000 թվականից մինչև Քադաֆիի ռեժիմի անկումը։
Իր հոր տապալումից հետո Քադաֆին, որին մեղադրում էին հակակառավարական ելույթները դաժանորեն ճնշելու գործում առանցքային դեր խաղալու մեջ, Զինթան քաղաքում մրցակից աշխարհազորայինների կողմից բանտարկվել էր գրեթե վեց տարով, ապա դատապարտվել ցմահ ազատազրկման: Բայց երկու տարի անց նա ազատ էր արձակվել:
