Քաջարանում, Գորիսում, «Զանգեր»-Սառնակունքում և ՀՀ այլ վայրերում ձյուն է տեղում

Քաջարան, Գորիս քաղաքներում, Կապան-Գորիս ավտոճանապարհին, «Մեղրու սար» և «Զանգեր»-Սառնակունք կոչվող հատվածներում տեղում է ձյուն, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Ամասիայի տարածաշրջանումբուք է։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ էբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկի խաչմերուկից Մեղրի ավտոճանապարհը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյանց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Leave a Comment