Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլոս III-ի եղբայր Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորը, սեռական շահագործման մեջ մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ իր կապերի վերաբերյալ նոր մանրամասների հրապարակման ֆոնին, լքել է «Ռոյալ Լոջ» կոչվող իր արտաքաղաքային նստավայրը։ Այդ մասին գրում է The Sun թերթը։
Ավելի վաղ The Telegraph թերթը, հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից հրապարակված փաստաթղթերին, հայտնել էր, որ Մաունթբեթեն-Վինձորը իր կապերն օգտագործել է՝ թույլ տալու համար, որ Ջեֆրի Էփշտեյնի մասնավոր ինքնաթիռը վայրէջք կատարի Թագավորական ռազմաօդային ուժերի ռազմաբազաներում։
«Երկուշաբթի երեկոյան Էնդրյուն լքել է «Ռոյալ Լոջը»։ Դուքսը հեռացել է նախատեսված ժամկետից շուտ այն բանից հետո, երբ նրա եղբայրը՝ թագավոր Կառլոսը, ավելի ու ավելի է մտահոգվել աղմկահարույց բացահայտումներից»,-նշվում է թերթի հրապարակման մեջ։
Պարբերականի տվյալներով՝ Էնդրյուին մթության մեջ տեղափոխել են Նորֆոլքի Սանդրինգեմում գտնվող նրա անձնական բնակավայրը՝ հանրային ուշադրությունից խուսափելու նպատակով։