Հայաստանի առանձին շրջաններում փետրվարի 4-ին սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 3-6 մ/վ արագությամբ։
Երևանում սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է 3-5 աստիճան, երեկոյան՝ -1-ից 1 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է -1-ից -4 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է -1-ից -3 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 0-ից -3 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 1-4 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 2-5 աստիճան։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է -1-ից -4 աստիճան ցուրտ։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 3-5 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 5-7 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը 0-ից -3 աստիճան։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 0-ից -3 աստիճան։
Արցախում փետրվարի 4-ին կանխատեսվում է ձյուն, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 3 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 1 աստիճան: Քամին արևելյան է՝ 1-2 մ/վրկ արագությամբ։
