Նյուրնբերգը Ստյոպա Մկրտչյանին նվիրված հրապարակում է կատարել


Սպորտ


Գերմանական երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Նյուրնբերգը» գրառում է կատարել թիմի նորեկ՝ Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ստյոպա Մկրտչյանի վերաբերյալ։

Գերմանական ակումբը իր սոցիալական ցանցերի էջերում հրապարակել է Մկրտչյանի մարզումային առաջին օրվա մի քանի լուսանկար՝ գրելով․

«Ստյոպա Մկրտչյանն այսօր առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ իր նոր թիմակիցների հետ»,- նշված է լուսանկարներին կից գրառման մեջ։

 



Leave a Comment