Վստահ քայլերով գնում ենք դեպի հաղթանակ․ Կարապետյանը՝ հարցման արդյունքների մասին

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնել է EMPIRICA հետազոտական ​​և խորհրդատվական ընկերության անցկացրած հարցման արդյունքները։ «Ո՞ւմ կընտրեիք, եթե ընտրությունը լիներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի միջև» հարցին 34%-ը պատասխանել է Կարապետյանի օգտնին, 33%-ը՝ Փաշինյանի:

«Վստահ քայլերով գնում ենք դեպի հաղթանակ։ Սա է նաև պատճառը, որ Փաշինյանը սրում է մեր դեմ անձնական թիրախավորումը»,- նշել է շարժման համակարգողը։

Կարապետյանը նշել է, որ փոքր առավելությամբ հաղթանակը բավարար չէ, պետք է խորհրդարանում ունենալ բացարձակ մեծամասնություն։

«Մեծ փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է մեծ և ուժեղ քաղաքական ուժ։ Որպեսզի կարողանանք բիզնեսների համար սահմանել զրոյական հարկ, ստեղծել 300․000 նոր աշխատատեղ և իրական տնտեսական վերափոխում իրականացնել, մեզ անհրաժեշտ է իրական իշխանություն և լայն աջակցություն»,- հավելել է նա։

Leave a Comment