Լևոնը կարող է ազգ ներկայացնել՝ նույնիսկ առանց խոսելու. Համո Սահյան

Լևոնը կարող է ազգ ներկայացնել՝ նույնիսկ առանց խոսելու. Համո Սահյան

28 տարի առաջ այս օրը՝ փետրվարի 3-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։

Radar Armenia-ն ներկայացնում է 1993թ. հունվարին Լևոն Տեր-Պետրոսյան մասին անվանի բանաստեղծ Համո Սահյանի խոսքերը.

«…Լևոնը կարող է ազգ ներկայացնել՝ նույնիսկ առանց խոսելու: Իսկ երբ խոսում է… Մոսկվայում մեկ անգամ խոսեց, էդ ի՜նչ արեց: Ազգ ներկայացնել գիտի, մենակ կանգնի հերիք է:

Էդքանի մեջ ես գիտեի, որ ինքը պիտի ընտրվի, ոչ թե մեկ ուրիշը: Ես ասացի էնտեղ՝ խոսենք, չխոսենք՝ նա արդեն ընտրված է:

Բայց շնորհավորելուց առաջ ես նաև ցավակցում եմ իրեն:

Որովհետև, որ տուն ենք գալիս, մեր կանայք ամեն ինչի համար մեզ են մեղադրում. անձրև եղանակ է՝ մեղավոր եմ, երաշտ եղավ՝ մեղավոր եմ, քամի է, պատուհան կոտրեց՝ մեղավոր եմ:

Միշտ իրենց համար իրենց մեղավորն ունեն:

Ես չունեմ իմ մեղավորը, որին մեղադրեմ:

Հիմա ասում են՝ սա է մեղավոր, նա է մեղավոր, վաղն էլ ասելու են՝ Լևոն Տեր-Պետրոսյանն է մեղավոր: Երաշտի համար էլ, անձրևի համար էլ, հացի պակասի համար էլ, ամեն ինչի համար: Դրա համար էլ ես նրան ցավակցում եմ»:

Leave a Comment