ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆն այս պահին քննարկում են Իրանի հետ կապված հարցի կարգավորման հնարավորությունները։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը՝ նշելով, որ շաբաթվա ընթացքում հատուկ բանագնացը նախատեսում է հանդիպումներ իրանցի պաշտոնյաների հետ։
«Սա այն հարցն է, որը նախագահն ու հատուկ բանագնաց Ուիթքոֆը հենց այս պահին ուսումնասիրում և քննարկում են։ Ակնկալվում է, որ հատուկ բանագնաց Ուիթքոֆը շաբաթվա ընթացքում կանցկացնի բանակցություններ իրանական կողմի հետ»,- ասել է Լևիթը Fox News-ի եթերում։
