Սահմանազատման գործընթացում արձանագրված մեկ տարվա լիակատար դադարը ցույց է տալիս, որ գործող մոտեցումները չեն ապահովում ոչ կայունություն, ոչ կանխատեսելիություն․ Մանե Թանդիլյան



Tert.am-ը գրում է․


Արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունն ընդունել և վավերացրել են սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:



«Սա երկու պետությունների կողմից ուժի մեջ մտած միակ իրավական փաստաթուղթն է:

Սակայն, այս ընթացքում սահմանազատման գործընթաց փաստացի չի իրականացվում՝ անտեսելով ուժի մեջ մտած փաստաթուղթը։


Այս իրողությունը չի կարող դիտարկվել որպես տեխնիկական դադար կամ ընթացակարգային խնդիր։ Այն փաստում է, որ իրավական փաստաթղթի առկայությունն ինքնին բավարար չէ, եթե այն չի ուղեկցվում իրականացման հստակ մեխանիզմներով, ժամկետներով և պարտադիր կատարման գործիքակազմով։

Ստեղծված իրավիճակում խնդիրը սահմանափակված չէ միայն Ադրբեջանի վարքագծով, որը կանխատեսելի է եղել։ Ավելի լուրջ հարցադրումներ է առաջացնում Հայաստանի իշխանությունների քաղաքական մոտեցումը։ Չի ապահովվել գործընթացի պատշաճ վերահսկողություն, իսկ արդեն վավերացված փաստաթուղթը չի վերածվել գործնական արդյունքի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment