«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում Շենգավիթ վարչական շրջանի տարածքում իրականացվել է հերթական հսկողությունը հանրային սննդի օբյեկտերում։
Կատարված ստուգայցերի արդյունքում 3 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կազմվել են արձանագրություններ՝ ՎԻՎ օրենսգրքի 158-րդ և 169.16-րդ հոդվածների 1-ին մասերով, իսկ 2 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ նույն օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 7-րդ մասով։
«Հարգելի տնտեսվարողներ, հորդորում ենք խստորեն պահպանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները, ապահովել ծառայությունների որակն ու սպառողների անվտանգությունը»,- հայտնում են վարչական շրջանից։
