ԱԳՆ-ում ընդունել են Հնդկաստանի պաշտպանության ուժերի շտաբի պետի պատվիրակությանը


Փետրվարի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում պաշտոնական այցով գտնվող Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության ուժերի շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակության հետ:


 


ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ բարձր գնահատելով Հայաստան-Հնդկաստան դինամիկ զարգացող հարաբերությունները: 


 


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն ու խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված ՀՀ ջանքերը:


 


Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ:


 

Դիտումների քանակ2

Leave a Comment