Հնդկաստանի ԶՈւ շտաբի պետն «արդյունավետ» է անվանել ՀՀ գործընկերների հետ ունեցած քննարկումները

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանի գործընկերների հետ ունեցել են արդյունավետ քննարկումներ՝ հետագա համագործակցության խթանման նպատակով, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Փաշինյանը նշել է, որ Չաուհանի այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների շարունակական զարգացմանը։

Կողմերն անդրադարձել են պաշտպանության և անվտանգության ոլորտում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերի։

Leave a Comment