Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով ուղարկված հացահատիկով բեռնված երկաթուղային վագոնները հասել են Հայաստան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ տեղափոխող 25 երկաթուղային վագոն, որոնց ընդհանուր քաշը կազմում է 1746 տոննա, Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել փետրվարի 1-ին։
2025 թվականի նոյեմբերին ռուսական ցորենով բեռնված գնացք էր ժամանել Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը տեղեկացրել էր, որ մինչև 2026 թվականի հունվարի վերջ նախատեսում է Ադրբեջանի տարածքով նոր երկաթուղային երթուղով Հայաստան ուղարկել ցորենով բեռնված ևս 132 վագոն:
Հունվարի 9-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Բաքվից դեպի Հայաստան նավթամթերքի 2-րդ խմբաքանակի առաքման մասին։ Վառելանյութի առաջին խմբաքանակն Ադրբեջանից ներկրվել էր 2025 թվականի դեկտեմբերի 19-ին, երբ Հայաստան էր մուտք գործել 1300 տոննա A95 բենզին հայ-վրացական սահմանին գտնվող Այրում կայարանով:
Հունվարի վերջին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ադրբեջանից հացահատիկ և վառելանյութ ներկրելուն զուգահեռ՝ բանակցություններ են ընթանում շաքարավազի ներկրման շուրջ։
