Ես չէի ցանկանա որևէ կասկած առաջացներ իմ խոսքը, բայց մի բան հաստատ կարող եմ ասել՝ ուրիշ նպատակ, քան մեր երկիրը փոխելն է, մենք չունենք: Այս մասին «Տաշիր Արենայում»՝ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի և համակիրների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ ի պատասխան քաղաքացու հարցին, թե արդյոք իրենց իշխանության գալուց հետո վերջապես մեր երկրում գործելու է օրենքը:
«Այդ ճանապարհին մենք անելու ենք ամեն ինչ, որ երբ մենք չլինենք, ու լինի այլ իշխանություն՝ չկարողանան անել այն, ինչ հիմա են անում:
Ընդդիմությունները մինչև իշխանություն դառնալը մի հատկություն ունեն, միշտ ասում են, որ օրենք գործելու է, բայց հասնում են իշխանության, մի 2 տարի դիմանում են, հետո ամբողջ օրը դատավորներին հրահանգներ են տալիս»,- նշել է նա: