ՊԵԿ–ը պարզաբանում է տարածել՝ «Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ» հոդվածի վերաբերյալ

ՊԵԿ–ը պարզաբանում է տարածել՝ կապված «Փաստ» թերթում հրապարակված «Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ» հոդվածի հետ։

ՊԵԿ պարզաբանման մեջ ասվում է.

«Տեղեկացնում ենք, որ 17.01.2026 թվականին  ինտերնետային-լրատվական կայքում հրապարակված «Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ. «Փաստ»» վերտառությամբ հոդվածի, և հետևաբար՝ 17.01.2026 թվականին ինտերնետային-լրատվական կայքում հրապարակված «Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ» վերտառությամբ հոդվածի հետևյալ տեքստը, այն է՝

«Ըստ առկա տեղեկությունների, վարչության պետ Արթուր Հակոբյանը այդ պաշտոնում նշանակվել է Հակոբ Արշակյանի խորհրդական Սերգեյ Մուրադյանի միջնորդությամբ։ Նշվում է, որ Արթուր Հակոբյանի ենթակաները չգրանցված աշխատողներ են հայտնաբերել նրա ընկերոջը պատկանող ընկերությունում, ինչից հետո վերջինս ստիպել է իր ենթականերին սեփական միջոցներով վճարել սահմանված տուգանքը» ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են ապատեղեկատվություն:


Leave a Comment