Բաղդասարյան Նազիկի ամենամեծ վախը – BlogNews.am

Նիկոլի մամուլի խոսնակ Բաղդասարյան Նազիկը, որի քաղաքական թիմը տեղեկատվական մանիպուլյացիաների հարցում վարպետության բացարձակ ռեկորդ է սահմանում, տրտնջացել է, թե իրենց դեմ տեղեկատվական պատերազմ են վարում՝ տարբեր մեթոդներով փորձելով կասկածի տակ առնել ընտրությունների արդյունքները: «…Ապատեղեկատվական նարատիվները, եթե չեզոքացվեն ուշ կամ ոչ ամբողջական, կարող են նվազեցնել ընտրություններում մասնակցությունը և երկարաժամկետ հեռանկարում թուլացնել պետության կայունությունը…»,-մասնավորապես՝ նախազգուշացրել է Նազիկն ու վստահեցրել, որ խնդիր է դրված՝ ընդհանուր Հայաստանը թուլացնելու, այլ ոչ թե կոնկրետ ուժի քաղաքական շահերը սպասարկելու:

Նազիկի փորացավը մեկն է՝ ընտրություներին ընդառաջ ՔՊ-ին ոչ ձեռնտու տեղեկատվության ազատ շրջանառությունը, որի պատճառով հարցականի տակ կարող են դրվել ընտրությունների արդյունքները, ինչը հիմնահենքային հարց է, քանի որ Նիկոլը, ինչպես հայտնի է, դեռ էս գլխից ինքն իրեն հաղթող է հռչակել՝ վստահեցնելով՝ հավաքելու են ավելի շատ, քան 2021-ին:

Մյուս կողմից անհասկանլի է Նազիկի անհանգստությունն առ այն, որ ընտրություններին մասնակիցների թիվը կարող է փոքր լինել: Սա կեղծավորության հստակ դրսևորում է, քանի որ որքան քիչ մարդ գնա ընտրատեղամասեր, այնքան մեծ է լինելու Նիկոլի հնարավորությունը՝ վարչական ռեսուրսի, տարբեր մանիպուլյատիվ գործիքակազմերի ուժով վերարտադվելու ու սեփական քաղաքակնությունը լեգիտիմացնելու: Ընդդիմության խնդիրը հակառակն է՝ պետք է անել ամեն ինչ, որ մարդիկ գնան ընտրությունների. հանրության շրջանում ՔՊ-ի իրական վարկանիշը շատ ցածր է:

Ինչ վերաբերում է պետության թուլացմանը, որի մասին նախազգուշացրել է Նազիկը, ապա անհասկանալի է, թե ինչից է նա տրնջում. Նիկոլի ամբողջ քաղաքական գործունեությունը միտված է եղել պետության թուլացմանը, ինչը նա ռեալիզացրել է՝ 2018-ին վերցնելով իշխանությունը: ՔՊ-ի դեմ տարվող հակաքարոզչությո՞ւնն է թուլացնում երկրը, թե՞ Իլհամին ամեն գնով բավարարելու Նիկոլի մոլուցքը, որին զոհ գնաց Արցախը, տեսանելի ապագայոմ զոհ է դառնալու նաև Հայատանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment