Անահիտ Կիրակոսյանը դստեր ծննդյան առթիվ ջերմ գրառում է արել

Դերասանուհի և հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը, ով ակտիվ է սոցիալական հարթակներում և հաճախ է կիսվում ընտանեկան ու առօրյա հրապարակումներով, այսօր հանդես է եկել հերթական ջերմ գրառմամբ։

Այսօր դերասանուհու դուստրը՝ Լաուրան, նշում է ծննդյան օրը։ Այդ առիթով Անահիտ Կիրակոսյանը սոցիալական ցանցերում հրապարակում է արել՝ գրելով․

«Ծնունդդ շնորհավոր, Լաուրաս… արդեն կրկնակի մամա… 24 դարձար՝ անհավատալի է։ Տարիներն այնքան արագ են սլանում…»

Հիշեցնենք, որ Անահիտ Կիրակոսյանն ունի չորս երեխա՝ երկու աղջիկ և երկու տղա, և հաճախ է իր հետևորդներին ներկայացնում ընտանեկան կյանքի ջերմ ու անկեղծ պահերը։

Leave a Comment