Aurora News | Բաց սահմաններն ու ապրանքների ազատ տեղաշարժը կազդի ներմուծումների և գների վրա․ ԿԲ նախագահ

Եթե սահմանները բաց լինեն և տեղի ունենա ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժ՝ ներմուծումների և արտահանումների տեսքով, դա կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Անդրադառնալով հարցին, թե հարևան երկրներից ապրանքների ներմուծումն ու ապաշրջափակումն ինչպես կարող են ազդել գների վրա, ԿԲ նախագահը նշել է, որ «այս պահին նման վերլուծություն դեռևս չկա, քանի որ այդ ապրանքների քանակը բավականին սեղմ և սահմանափակ է»։

Նրա խոսքով՝ օրինակ Ադրբեջանից ներմուծված բենզինի ազդեցությունը Հայաստանի գների վրա հնարավոր կլինի տեսնել հունվար ամսվա գնաճի ցուցանիշներում։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ բենզինի ներմուծման արդյունքում որոշակի ազդեցություններ կլինեն, սակայն դրանք էական չեն լինի։

Leave a Comment