Ֆրանսիայում խուզարկել են X-ի գրասենյակը

Փարիզի դատախազությունը հայտնել է X (նախկին
Twitter) սոցցանցի ֆրանսիական գրասենյակում խուզարկությունների մասին: Խուզարկությունները
կատարում են կիբերհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանման աշխատակիցները Եվրոպոլի
հետ համատեղ՝ 2025 թվականի հունվարին սկսված հետաքննության շրջանակներում:

Թե ինչ հետաքննության մասին է խոսքը՝ չի պարզաբանվում:

Գերատեսչությունը հայտարարություն է հրապարակել
X սոցցանցում խուզարկությունների մասին և հայտարարել, որ լքում է այդ հարթակը:

Leave a Comment