Իրանի նախագահը ԱԳՆ ղեկավարին հանձնարարել է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը արտգործնախարար
Աբբաս Արաղչիին հանձնարարել է բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ։

Փեզեշքիանը X սոցցանցում գրել է, որ դրանով արձագանքում
է տարածաշրջանի՝ Իրանին բարեկամ երկրների խնդրանքին։

«Ես հանձնարարել եմ արտգործնախարարին, սպառնալիքներից
և անհիմն սպասումներից զերծ համապատասխան հանգամանքների ստեղծման դեպքում, անցկացնել
ազնիվ բանակցություններ՝ առաջնորդվելով արժանապատվության, ողջամտության և նպատակահարմարության
սկզբունքներով»,- գրել է Փեզեշքիանը։

Նրա խոսքով՝ այդ բանակցությունները պետք է անցկացվեն
Իրանի ազգային շահերի շրջանակներում։

 

 

Leave a Comment