Ռուսաստանն ու Չինաստանն ԱՄՆ զինված ուժերի գործողությունները անվանել են տպավորիչ. Թրամփ


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ իր ռազմական գործողություններով տպավորություն է թողել Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարության վրա:

Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Պեկինն ԱՄՆ զինված ուժերի գործողություններն անվանել է շատ տպավորիչ:

Թրամփը հարցի մասին խոսել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես խոսել եմ Պուտինի հետ, և նա ասել է. «Վա՜յ, դա հրաշալի էր»։ Ահա թե ինչ ենք մենք ուզում։ Մեզ պետք է հարգեն», – լրատվական գործակալությունը մեջբերել է Թրամփի խոսքերը:


Leave a Comment