Նորվեգիայի թագաժառանգ արքայադուստր Մետտե-Մարիտի 29-ամյա որդին՝ Մարիուս Բորգ Հոյբին, ձերբակալվել է փետրվարի 2-ին՝ 38 հանցագործության մեղադրանքով, հայտնել է BBC-ն։
«Օսլոյի ոստիկանությունը կարող է հաստատել, որ Հոյբը ձերբակալվել է հարձակման, դանակով սպառնալիքի և կարգազանցությունների մեղադրանքով»,- հայտնել է ոստիկանական դատախազ Անդրեաս Կրուշևսկին։
Օսլոյի շրջանային դատարանը հաջորդ երկուշաբթի կորոշի, թե արդյոք Հոյբը պետք է մնա կալանքի տակ չորս շաբաթեվ՝ նոր հանցագործություններ կատարելու ռիսկի պատճառով։
Շուրջ 4 տարսնայկ քրեական հանցագործություններից ամենալուրջը չորս բռնաբարությունն է, որոնց մեջ մեղադրում են արքայական ընտանիքի անդամին։ Հոյբիի դատավարությունը կսկսվի փետրվարի 9-ին և կտևի յոթ շաբաթ։
