Ավիացիոն ոլորտում առկա խնդիրները Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի «շարունակական բացթողումների» արդյունք են․ հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ վստահեցնելով, որ Եվրամիության «սև ցուցակից» դուրս գալու համար Հայաստանին տասնամյակներ հարկավոր չեն լինի։ Փետրվարի 3-ին կայացած ասուլիսի ժամանակ նախարարը հայտնել է, որ հայտնաբերված խնդիրների 60%-ն արդեն վերացվել է։ «Այն երկրներից շատերին, որոնք հայտնվել են սև ցուցակում, 10 տարի է պետք եղել դուրս գալու համար, բայց մեզ 10 տարի պետք չի լինելու»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ թեև կոնկրետ ժամկետներ չի կարող կանխատեսել, սակայն շտկումների տեմպերը «բավական արագ են»։ Անդրադառնալով ոլորտի զարգացման ցուցանիշներին՝ գերատեսչության ղեկավարը հերքել է այն տեսակետը, թե […]