Միջազգային վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել էՍերբիայում անցկացված RUDAR XXVIII-GM ROUND ROBIN շախմատի շրջանային մրցաշարի հաղթող, տեղեկանում ենք մրցաշարի պաշտոնական էջից։
Նա 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և 17.9 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը:
Գասպարյանը Սերբիայում կմասնակցի նույն ձևաչափով անցկացվող ևս երկու մրցաշարի։ Առաջինն արդեն ընթացքի մեջ է, և հայ շախմատիստը 5 հնարավորից ունի 3.5 միավոր։
