Ալենը չի՞ հիշում 2021-ին տրված խոստումները



Հայտարարելով, որ համարում է, որ արցախյան էջն այլևս փակված է՝ Սիմոնյան Ալենը պնդել է, թե իրենց այդ դիրքորոշումը վայելում է նաև ժողովրդի լիարժեք աջակցությունը, քանի որ հայ ժողովրդի արձագանքը դա է ցույց տալիս: «Իմ համար ակնհայտ է, որ էն առաջարկը, որը մենք արել ենք, դա հանրության կողմից ընդունվել է և հաստատվել է և ևս մեկ անգամ կհաստատի 26 թվականի ընտրություններում»:

Ո՞ր առաջարկն է ժողովուրդը հաստատել, Արցախի կործանմա՞ն, թե՞ Հայաստանի՝ որպես քիչ թե շատ սուվերեն երկրի ոչնչացման: Ալենը երևի նկատի է ունեցել 2021-ի ընտրությունների արդյունքները՝ մոռանալով, թե ինչեր էին իրենք խոստանում այդ ժամանակ: Հիշեցնենք, որ ՔՊ-ն իր նախընտրական ծրագում խոստանում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում, Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորում, Շուշիի և Հադրութի վերադարձ, Արցախի հայերի իրավունքների ապահովմամբ հակամարտության կարգավորում: Արդյուքնում ստացանք այս ամենի ուղիղ հակառակը: Հետևաբար՝ 2021-ի ընտրություների արդյուքները չեն կարող լեգիտիմացնել ներկա վիճակը, քանի որ ժողովրդին ուղղակի խաբել են լտիաբար:

Ինչ վերաբերում է 2026-ի ընտրություններին, ապա Ալենի ինքնավստահությունը բավական կասկածելի է թվում: ՔՊ-ին թուրքերը, երևում է, թևավորել ու վստահեցրել են, որ չվերարտադրվելու ձև չունեն, ուղղակի այդ վերարտադրման գինը պետք է դառնա Հայաստանը: Նիկոլը պատրաստ է վճարել նաև այդ գինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment