Փարիզի դատախազության կիբերհանցագործությունների բաժինը խուզարկություն է իրականացրել Իլոն Մասկի «X» սոցիալական ցանցի ֆրանսիական գրասենյակներում։
Խուզարկությունը կատարվել է Եվրոպոլի աջակցությամբ և կապված է մեկ տարի շարունակվող քննության հետ, որը վերաբերում է «X»-ի կամ նրա ղեկավարների կողմից իբրև ալգորիթմների չարաշահման և տվյալների հավաքագրման խարդախության մեղադրանքներին։
Փարիզի դատախազությունը հայտնել է, որ ընդլայնում է քննությունը՝ X-ի արհեստական բանականության Grok չաթբոտի աշխատանքի վերաբերյալ բողոքներից հետո։ Դատախազության տվյալներով՝ Մասկը և «X»-ի նախկին գլխավոր տնօրեն Լինդա Յակարինոն ծանուցում են ստացել ներկայանալ ապրիլյան լսումներին՝ որպես քննության մաս։
Դատախազության հայտարարությամբ՝ քննությունը կառուցողական մոտեցումով է իրականացվում՝ նպատակ ունենալով ապահովել, որ «X» հարթակը համապատասխանի Ֆրանսիայի օրենքներին, քանի որ այն գործում է երկրի տարածքում։ «X»-ը անմիջական պատասխան չի տվել, սակայն նախկինում մերժել էր մեղադրանքները, թե իբր ձևախեղել է իր ալգորիթմները։
