Նորվեգիայի արքայադստեր որդին մեղադրվում է 4 բռնաբարության գործով

Նորվեգիայի արքայադստեր որդին մեղադրվում է 4 բռնաբարության գործով

Նորվեգիայի արքայադուստր Մետտե-Մարիտի ավագ որդին՝ 28-ամյա Մարիուս Բորգ Հյոյբին, երկուշաբթի օրը կրկին ձերբակալվել է։ Այս դեպքը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ նա պատրաստվում էր կանգնել դատարանի առաջ՝ բռնաբարության մեղադրանքով։ Ոստիկանությունը նոր ձերբակալությունը հիմնավորում է ընտանեկան բռնության նոր փաստերով, որոնք առնչվում են նրա նախկին երկու ընկերուհիներին։

Իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Հյոյբիի բնակարանում՝ լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու նպատակով։

Ընդհանուր առմամբ նրան առաջադրվել է 38 մեղադրանք, այդ թվում՝ 4 բռնաբարության, 3,5 կգ մարիխուանայի տեղափոխման և սպանության սպառնալիքների: Եթե նրան մեղավոր ճանաչեն, նրան կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում։

Այս պահին Մարիուս Բորգ Հյոյբին գտնվում է կալանքի տակ, մինչ քննիչները շարունակում են աշխատանքը նոր ի հայտ եկած հանգամանքների շուրջ։ Նորվեգիայի թագավորական ընտանիքը հիմնականում ձեռնպահ է մնում մեկնաբանություններից՝ տեղի ունեցածը համարելով անձնական և իրավական հարց։ Այնուամենայնիվ, այս իրադարձությունները մեծ արձագանք են գտել հասարակության շրջանում և լուրջ մարտահրավեր դարձել միապետության հեղինակության համար:

Բացի այդ, Էփշտեյնի փաստաթղթերի սկանդալից հետո հարցումները ցույց են տվել, որ նորվեգացիների գրեթե կեսը չի ցանկանում, որ արքայադուստր Մետե-Մարիտը թագուհի դառնա:

Leave a Comment