«Հաշվի առնելով տարածաշրջանի բարեկամ կառավարությունների դիմումները՝ արձագանքելու Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի՝ բանակցություններ վարելու առաջարկին, ես հանձնարարել եմ արտաքին գործերի նախարարին՝ սպառնալիքներից և անհիմն սպասումներից զերծ համապատասխան մթնոլորտի առկայության դեպքում ձգտել արդար և հավասարազոր բանակցությունների՝ առաջնորդվելով արժանապատվության, խոհեմության և նպատակահարմարության սկզբունքներով:
Այս բանակցությունները վարվելու են մեր ազգային շահերի շրջանակներում»: Այս մասին գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X-ի իր էջում: