Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Խարկովին և տարածաշրջանի 16 քաղաքներին, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ հինգը։
Ինչպես հաղորդում է Interfax-Ukraine-ը, շրջանի ղեկավար Օլեգ Սինեգուբովը իր Telegram ալիքում հայտարարել է այս մասին։
Նրա խոսքով՝ Խարկովի և տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքները ենթարկվել են ռուսական հարձակման։ Ռուսաստանի զինված ուժերը կիրառել են հինգ հրթիռ, հինգ կառավարվող ավիառումբ և տարբեր տեսակի գրեթե 80 անօդաչու թռչող սարք։