Պեսկովը պատասխանել է Հնդկաստանի՝ ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մասին հարցին

Մոսկվան դեռևս որևէ հայտարարություն չի լսել Հնդկաստանից ռուսական նավթ գնելուց հրաժարվելու վերաբերյալ, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դելիից դեռ չենք լսել համապատասխան հայտարարություններ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին համաձայնել է հրաժարվել ռուսական նավթից և ավելացնել ԱՄՆ-ից մատակարարումները։ 

Թրամփը հայտարարել էլ նաև, որ Մոդին պարտավորվել է գնել ավելի քան 500 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքներ, ներառյալ՝ էներգետիկան, տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը և ածխային արտադրանքը:

ԱՄՆ-ի և Հնդկաստանի միջև առևտրային հարաբերությունները լարված էին օգոստոսից, երբ ԱՄՆ-ն 50% մաքսատուրքեր էր սահմանել Հնդկաստանից ապրանքների համար:

Leave a Comment