Մեզ համար առաջնահերթություն է մեր չորս հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը, տեխնիկապես դա հնարավոր է։ Այս մասին փետրվարի 3-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ «Դա ոչ միայն կոմերցիոն նշանակություն ունի, այսինքն, ներմուծել-արտահանելու տեսանկյունից, այլև կայունություն է հաղորդում էներգահամակարգին, այնպես, ինչպես այս պահին Հայաստանի էներգահամակարգը կայունություն է հաղորդում Վրաստանի էներգահամակարգին և հակառակը, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ համակարգը կայունություն է հաղորդում Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգին և հակառակը»,- ասել է նախարարը։ Խուդաթյանը հույս է հայտնել, որ այդ հարցում զարգացումներ կլինեն, սակայն ժամկետներ չի նշել։ «Ես նախորդ տարվա ընթացքում այց եմ կատարել նաև Թուրքիա, այնտեղ հանդիպել եմ Թուրքիայի […]