Հրդեհ է բռնկվել Թեհրանի Ջաննաթ Աբադ շուկայում – Armenia Today

Այսօր առավոտյան Թեհրանում խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնում է Isna գործակալությունը՝ տեղեկացնելով, որ այրվում է տեղի Ջաննաթ Աբադ շուկան։ 

Նշվում է, որ կրակը տարածվել է շուկայի մեծ մասի վրա։ Տեղում աշխատում են հրշեջները։ Հրդեհի առաջացման պատճառները դեռևս չեն նշվում։

Գործակալությունը հայտնում է, որ հրշեջները փորձում են մարել հրդեհը մի քանի ուղղությամբ։ Հրդեհի վայրը մոտ 2000 քառակուսի մետր է, որն օգտագործվում է որպես շուկա՝ տարբեր մանրածախ առևտրային կետերով։ Մինչ արտակարգ ծառայությունների ժամանումը, այն գրեթե ամբողջությամբ այրվել էր, գրում է կայքը։ 

Վիրավորների կամ հնարավոր զոհվածների թվի մասին դեռևս ճշգրիտ տեղեկություններ չկան. լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ։

Նախորդ շաբաթ Իրանի մի քանի քաղաքում մի շարք պայթյուններ էին որոտացել։ Պայթյուն էր տեղի ունեցել, մասնավորապես, Բանդար Աբբասի բնակելի շենքում, որտեղ մեկ մարդ զոհվել էր, 14-ը՝ վիրավորվել։ Պայթյուններ էին տեղի ունեցել նաև Ահվազում, Կասրե-է-Շիրինում, Աբադանում և Փարանդայում։ Բոլոր այս քաղաքներում ռազմաբազաներ և ռազմավարական այլ օբյեկտներ են տեղակայված։

Leave a Comment