ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, համաձայնել են Ջեֆրի Էպշտեյնի գործի վերաբերյալ վկայություն տալ Կոնգրեսի հանձնաժողովի առջև։
Զույգը նշել է, որ հույս ունեն ստեղծել նախադեպ, որը կտարածվի բոլորի վրա։ Նախկինում երկուսն էլ հրաժարվել էին վկայություն տալ հանրապետականների գերակշռող հանձնաժողովի առջև. Քլինթոնների փաստաբանները նշել են, որ նրանք արդեն կամավոր կերպով առկա ողջ տեղեկատվությունը տրամադրել են Կոնգրեսին։
