
Ուֆայում 9-րդ դասարանի աշակերտը թիվ 16 գիմնազիայում սթրայքբոլային ինքնաձիգից կրակ է բացել: Այս մասին թելեգրամյան իր ալիքում հայտնել է Բաշկորտոստանի Հանրապետության ղեկավար Ռադի Խաբիրովը:
«Տուժածներ չկան։ Դեռահասին արդեն ձերբակալել են։ Իրավիճակը վերահսկվում է, մանրամասները պարզում ենք»,- գրել է նա։ Խաբիրովը նաև նշել է, որ աշակերտը խոհանոցային դանակ է ունեցել։
Դպրոցականի ձերբակալության մասին հայտնել են նաև Ռուսաստանի ՆԳՆ-ում: «Նախնական տեղեկություններով աշակերտներից մեկը դասի է եկել օդամղիչ զենքով։ Նա մի քանի կրակոց է արձակել ուսուցչի և երեք համադասարանցիների ուղղությամբ և ճայթուկ պայթեցրել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հնարավոր դրդապատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա: