Հայտնի է ՌԴ պատվիրակության կազմը Աբու Դաբիում Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններում

Բաժանորդագրվել

Պատվիրակությունը կգլխավորի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Աբու Դաբիում Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին ռուսական պատվիրակությունը կմասնակցի նախկին կազմով։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ պատվիրակությունը կգլխավորի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։

Բանակցությունները տեղի կունենան փետրվարի 4-5-ը։

Անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունների առաջին փուլը Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի էր ունեցել հունվարի 23-24-ը`կրկին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը Դոնբասից ուկրաինական զորքի դուրսբերումը կարգավորման ողջ ծրագրի կարևոր բաղադրիչ էր որակել։

Leave a Comment