
Կրեմլը ֆինանսիստ Ջեֆրի Էպշփեյնից որևէ առաջարկ չի ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից հրապարակված փաստաթղթերից պարզ է դարձել, որ ֆինանսիստ Էփշտեյնը ժամանակին ցանկացել է հանդիպել Պուտինի հետ և մի քանի անգամ արտահայտել է իր ցանկությունը Եվրոպայի խորհրդի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ նամակագրության ժամանակ։
Հիշեցնենք՝ Էփշտեյնն ինքնասպան է եղել 2019 թվականի ամռանը: