TRIPP նախագծի իրականացման համար ռիսկեր չենք տեսնում. Դավիթ Խուդաթյան

TRIPP նախագծի իրականացման համար ռիսկեր չենք տեսնում։ Այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Եթե նույնիսկ որոշակի ռիսկեր լինեն, ապա դրանք կառավարելի ռիսկեր կլինեն։ Այս պահին ռիսկեր չկան»,- ասաց նախարարը։

Դավիթ Խուդաթյանը հիշեցրեց, որ ստեղծվել է մի ընկերություն, որում բաժնեմաս ունեն Միացյալ Նահանգները (74% – խմբ.) և Հայաստանը (26% – խմբ.):

«Այս ընկերությունը կիրականացնի շինարարական աշխատանքները», – նշեց ՏԿԵ նախարարը:TRIPP նախագծի իրականացման համար ռիսկեր չենք տեսնում։ Այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Եթե նույնիսկ որոշակի ռիսկեր լինեն, ապա դրանք կառավարելի ռիսկեր կլինեն։ Այս պահին ռիսկեր չկան»,- ասաց նախարարը։

Դավիթ Խուդաթյանը հիշեցրեց` ստեղծվել է ընկերություն, որտեղ բաժնեմասեր ունեն Միացյալ Նահանգները և Հայաստանը՝ համապատասխանաբար 74 և 26 տոկոսներով, և հենց այդ ընկերությունն էլ կիրականացնի շինարարական աշխատանքները։

Leave a Comment