Մեր ընկալումն այնպիսին է, որ Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածները կվերականգնի ռուսական կողմը։ Այս մասին փետրվարի 3-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ «Մենք շարունակում ենք քննարկումները ռուսական կողմի հետ և մեր ընկալումն այնպիսին է, որ մենք միասին ենք իրականացնելու նշված հատվածների երկաթգծի վերականգնման աշխատանքները։ Այսինքն՝ իրենց միջոցով ենք իրականացնելու աշխատանքները։ Վարչապետի հայտարարությունից հետո գործողությունները գնում են այդ ուղղությամբ»,- ասել է նախարարը։ Հունվարի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ակնկալում է, որ օր առաջ կվերականգնվեն ռուսական կոնցեսիայի ներքո գտնվող Ախուրիկի հատվածում Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային հատվածը, Հայաստան-Նախիջևան սահմանից մինչև Երասխ հատվածը, Տավուշի […]