Շարունակում ենք բանակցությունները ՌԴ-ի հետ՝ Հայաստանն Ադրբեջանին և Թուրքիային կապող երկաթուղիների վերականգնման շուրջ. Խուդաթյան

Մենք շարունակում ենք բանակցությունները ռուսական կողմի հետ՝ Հայաստանն Ադրբեջանին և Թուրքիային կապող երկաթուղիների վերականգնման շուրջ։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Նա նշեց, որ ՀՀ իշխանությունների պատկերացմամբ՝ նշված տեղամասերում աշխատանքները պետք է իրականացվեն ռուսական կողմից։

Դավիթ Խուդաթյանը միաժամանակ հավելեց, որ փոփոխություններ առայժմ չկան։

«Ակնկալում ենք, որ այս մասով վերջնական որոշում կունենանք, բայց այս պահին դեռ չունենք»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ռուսական կողմին կոչ էր արել հրատապ կարգով վերականգնել երկաթուղու տեղամասերը՝ Երասխից մինչև Նախիջևանի սահման, Իջևանից մինչև Ղազախ, ինչպես նաև Ախուրիկից մինչև Թուրքիայի սահման։

Leave a Comment