Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք. ՏԿԵ նախարար

Նոր ատոմակայանի համար կոնկրետ մոդելի վերջնական ընտրությունը դեռևս չի կայացվել. վերջնական որոշումը կկայացվի 2026 կամ 2027 թվականներին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Ըստ նրա՝ շտապելու կարիք չկա. թե որ երկրի հետ պետք է համագործակցել, կորոշվի ընտրված մոդելի հիման վրա։

Դավիթ Խուդաթյանը միաժամանակ շեշտեց՝ ՀՀ  իշխանությունները որոշել են, որ ատոմակայանը պետք է լինի մոդուլային։

«Մենք շարունակում ենք ուսումնասիրել այս թեմայով Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Ֆրանսիայի առաջարկները, սակայն մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք։Մոդուլային ատոմակայանների համակարգերը անցյալում լայնորեն չեն օգտագործվել, ուստի անհրաժեշտ է հետագա ուսումնասիրություն, ինչը մենք անում ենք», – նշեց  նախարարը։

Leave a Comment